Վանի Էրջիշ շրջանում, Վանա լճի ջրի մակարդակի անկման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանի նավահանգստի մնացորդներ: Նավահանգիստն օգտագործվել է 2750 տարի առաջ: Վանա լճի ջրերի և հին նավահանգստի ավերակների միջև կա մոտ 50 մ հեռավորություն:
Վերջին տարիներին Վանա լճի ջրի մակարդակի զգալի նվազման արդյունքում Էրջիշ շրջանում բազմաթիվ պատմական և բնական արժեքավոր մնացորդներ են հայտնաբերվել: Ուրարտացիները մեծ շինարարական աշխատանքներ են կատարել ամբողջ Փոքր Ասիայում և հատկապես իրենց թագավորության մայրաքաղաք Վանում` կառուցելով նաև բազմաթիվ նավահանգիստներ:
Թուրք լուսանկարիչ Ֆերզենդե Ջոշարը, հաշվի առնելով այս տարածքում պատմական բազմաթիվ արժեքների ի հայտ գալը, խորհուրդ է տվել ավելի մանրամասն զբաղվել տարածաշրջանի ուսումնասիրությամբ: